Սասնա ծռեր

<<Սասնա ծռերը>> հայ ժողովրդի հանճարի դրսևորումն է, որը համամարդկային մշակութային արժեք է: Այն ժողովրդական բանավոր ստեղծագործություն է, այսինքն բանահյուսական երկ, որը ստեղծել է ամբողջ ժողովուրդը: Առաջին անգամ էպոսը հիշատալել են 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն: Առաջին անգամ այն գրի է առել 1874թ.-ին Գրեգին Սրվանձտյանը: Ապա գրի է առել Մանուկ Աբեղյանը 1889թ.-ին: Անընդհատ գրի առնված պատումների թիվը մինչև 1960թ. հասել է 160-ի: Պատմողները կոչվում էին ասացողներ: Տարբերակները կոչվում են պատում: 1939թ.-ին Սասնա ծռեր դյուցազներգության 1000ամյակի կապակցությամբ, մինչ այդ գրի առնված 60պատումներից ստեղծվում է համահավաք, այսինքն ամբողջական բնագիրը՝ <<Սասունցի Դավիթ>> վերնագրով: Իրականցնում են Մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը և Արամ Ղանալյանը: Էպոսը մասնակցում է միջազգային մրցույթին և արժանանում է առաջին մրցանակին: Էպոսը ձևավորվել է ութից-տասներորդ դարերում, երբ հայ ժողովուրդը պայքարում էր արաբների դեմ՝ վերականգնելու անկախությունն ու պետական ինքնուրույնությունն: Մեր էպոսը բաղկացած է 4 ճյուղից, որոնք խորհրդանշում են երկիրը կազմող 4տարրերը՝ օդ, ջուր, հող, կրակ: 4 ճյուղերն են՝ <Սանասար և Բաղդասար>, <Մեծ Մհեր>, <Դավիթ> և <Փոքր Մհեր>: Սա մեկ տոհմի հերոսների պատմություն , ովքեր կապված են իրար հետ սսերնդակցությմաբ և օժտված են գերբնական ուժով: Դյուցազներգությունն իր հիմքում պատմական և առասպելական իրողությունների համադրությունն է: Ամբողջ էպոսը հագեցած է մեկ հիմնական գաղափարով՝ հայրենասիրությամբ: Հայրենասիրությունը մեր հերոսների գործունեության գերակա նպատակն է. նրանց գործունեության բոլոր բնագավառները բխում են դրանից կամ ուղղված են դրան: Դյուցազներգությունը լի է բազմաթիվ խորհրդանշաններով, որոնցից են՝ Խաչ պատերազմին, Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին:

Оставьте комментарий