Մնաս բարով, իմ շատ սիրելի դպրոց

Մնաս բարով, իմ շատ սիրելի դպրոց նյութում խոսել եմ իմ դպրոցի ու էնտեղ անցկացրած անմոռանալի հինգ տարիների մասին: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել սովորելու հենց այս կրթահամալիրում և ուրախությունս կրկնապատկվում է երբ գիտեմ, որ տարիներ հետո էլ միևնույնն է կրթահամալիրի դռները բաց են լինելու իմ և մյուս շրջանավարտների առաջ:

 

Ընտանեկան, անհատական նախագծեր

Ընտանեկան, անհատական նախագծերի շրջանակում ես և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանում սովորղ քույրիկս` Նարե Մանուկյանը, կարանտինային օրերն ավելի հետաքրքիր, լեցուն դարձնելու համար որոշեցինք  պատրաստել թխվածքաբլիթներ, որոնք պատրաստելուց հետո  սիրով հյուրասիրեցինք ընտանիքի բոլոր անդամներին:

Ես եմ 2019-2020 թթ շրջանավարտ

Ես եմ 2019-2020թթ շրջանավարտը նախագիծը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ շնորհակալ լինելու կրթահամալիրին անմոռանլի օրերի ու ստացած գիտելիքների համար: Այս նախագծի նպատակներից մյուսն ու էլ ավելի կարևորն այն է, որ ապագա Սեբաստացիները կարող են հստակ պատկերացում կազմել կրթամալրի, ինչպես նաև իրենց հետագա անելիքների մասին:

Հոլովակում պատմում եմ  իմ, կրթահամալիրում անկացրած օրերի, ճանապարհորդությունների ու ընկերներիս մասին: Մաղթում եմ հաճելի դիտում:

 

 

Անհատական ուսումնական պլան

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի ընթացքում ուսումնական օրվա գրաֆիկս ունենալու է հետևյալ տեսքը`

Ուսումնական նախագծեր`

Ցտեսություն

Մնաս բարով, իմ շատ սիրելի դպրոց:

8֊րդ դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և այս տարի արդեն պետք է հրաժեշտ տամ։ Հինգ տարի առաջ, երբ ատաջին անգամ եկա այստեղ՝ հիացա, քանի որ բոլորը գեղեցիկ ու ժպտուն աչքերով նայում էին ինձ։ Հասկացա որ սա հենց այն վայրն է որտեղ կկարողանամ ձերբազատվել բոլոր բարդույթներից ու կկարողանամ գտնել տարբեր ոլորտներից ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։Ասյ հինգ տարիների ընթացքում հասցրել եմ շատ սիրել ու արդեն կարոտում եմ։

Մեր կրթահամալիրը տարբերվում է իր տեսակով՝ սովորեցնում է մտածել, վերլուծել, տալիս է ազատություն։
Անմոռանալի օրեր եմ ունեցել կրթահամալիրում սկսած դասերից մինչև ճանապարհորդություններ ու կրթական ալյ ծրագրեր։ Ծրագրերից մեկն է նաև փորձի փոխանակումը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կարողանում ես ձեռք բերել նոր ընկերներ, ներկայացնում ես քո երկիրը, դպրոցը և հնարավորություն ես ունենում ծանոթանալ նաև իրենց երկրի պատմությանն ու կրթական համակարգին։
Ափսոս, որ հնարավորություն չունեցա երկար սովորել այստեղ, բայց այս կարճ ժամանակն էլ բավարար էր կրթվելու, ազատ մտածելու ու մտքերը ճիշտ արտահայտել սովորելու, երազելու, երևակայլելու ու ճամփորդելու համար։
Ես Սեբաստացի եմ և ուրախ եմ դրա համար։
Մնաս բարով, իմ կրթահամալիր։

Սիրո բանաձևը

Ապրում էին երկու եղբայրներ։ Իրենց հորից ժառանգություն էր մնացել մի դաշտ, որում իրենք ցանում էին ցորեն և բերքը ամեն տարի կիսում էին երկուսի միջև։ Եղբայրներից մեկն ամուսնացած էր և ուներ շատ երեխաներ, իսկ մյուսն ամուսնացած չէր։ Ամուսնացածը գիշերները լավ չէր քնում և մտածում էր. << Ինչպե՞ս կլինի, իմ եղբայրն ամուսնացած չէ, բայց բերքը հավասարաչափ կիսում ենք։ Նա նույնիսկ երեխաներ չունի, որ նրան օգնեն ծերության տարիներին։ Ես ասում եմ նրան, որ նա վերցնի կես բերքից ավելի շատ, իսկ գումարը հավաքի ծերության համար։ Բայց նա չի լսում ինձ>>։ Նա այսպես էր մտածում և թավալվում անկողնու մեջ, հետո վեր կացավ կեսգիշերին, իր պահոցից վերցրեց բերքով լի պարկը և գաղտնի լցրեց եղբոր պահոցը։
Մյուս եղբայրը նույնպես վատ էր քնում գիշերները և մտածում էր. <<Ինչպե՞ս կլինի, իմ եղբայրն ամուսնացած է և ունի շատ երեխաներ, իսկ բերքը մենք կուսում ենք հավասարաչափ։ Ես ասում եմ նրան, որ նա ավելի շատ վերցնի, չէ որ ընտանիքին պետք է կերակրել , բայց նա չի լսում>>։ Նա էլ վեր կացավ կեսգիշերին, իր պահոցից վերցրեց բերքով լի պարկը և գաղտնի լցրեց եղբոր ամբարում։
Եվ այսպես ապրում էին նրանք գաղտնի օգնելով մեկը մյուսին, մինչև մի գիշեր չբախվեցին քիթ քթի պարկերը ուսներին։ Մարդիկ այդ հատվածում իրենց պատվին վանք են կանգնեցրել։ Գիշերային այցերի արդյունքում իրենց հարստությունը չէր ավելանում ու պակասում, իսկ սերն իհարկե ավելանուն էր։

Աղբյուր

Ուսումնական առաջի շրջանի ամփոփում

Հայոց լեզու     Գրականություն 

Ուսումնական Սեպտեմբեր

Հայ գրերի գյուտ

Մեսրոպ Մաշտոց

Ուղղագրություն Օ-Ո

Ամփոփիչ աշխատանք

Ուսումնական Հոկտեմբեր

Ավետիք Իսահակյան

Ուսումնական Նոյեմբեր

Երևանյան աշուն

Շտեմարան

Ուսումնական Դեկտեմբեր

Համո Սահյան 

Թեստ 1

Սիրո բանաձևը 

 

 

 

Թեստ 1

 Թեստ 1

1.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անեական, այժմէական, ինչևէ, գոմեշ

2.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարհանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթհեթալ

3.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն

4.    Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)       տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)       ուղղամիտ, ծառուղղի, ա-ահայր, ընդդիմանալ

3)       Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)       ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ

5)       իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ

6)       ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

5.    Տրված բառերից և բառաձևերից քանիսում ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի:
6.Տրված տեքստում քանի ուղղագրական սխալ կա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

7.Նշել այն նախադասությունների քանակըորոնցում կրավորական սեռի բայ կա:

1. Իմ թախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,
Բոցավառվում` հիշելով քեզ,
Եվ արտասվում քեզ համար:
2. Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,
Մոլորված քայլով ու մահն աչքերում`
Ահաբեկ, անօգ փախչում է հեռուն:
3. Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:

4. Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել ինձ վրա:
Եվ նուրբ է իմ կյանքը  որպես հուշ:
5. Ես չար հոսանքից մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին,
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն`
Մատնված մութին ու մառախուղին:

8. Տրված  հատվածում նշել վաղակատար դերբայների քանակը:

Տասնյակ տարիներ էին անցել: Երևան գալով` մի օր հանդիպեցի ուսուցչիս: Որքա˜ն փոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակ էր բամբակի պես, արագաշարժ ոտքերը թուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես: Բայց նա հպարտությամբ փորձեց պատասխանել իմ բարևին, ուղիղ ու ձիգ կանգնել, ու ես զգացի, որ սիրում ու հարգում եմ նրան:

9. Նախադասություններից քանիսո՞ւմ կա հարկադրական եղանակով տրվաց բայ:

1.Ամենևին պետք չէ մարդկանց նեղացնել մանրուքների պատճառով:

2.Այնպիսի երգեր են պետք, որ հուզեն ամենքի հոգիները:

3.Նա հայտնեց, որ իրեն մի քանի իրեր գնելու գումար է պետք:

4.Նա անպայման պետք է ինձ հետ աշխատի:

5.Նա խոստացավ, որ պիտի մի քանի օրից գործընկերներին հանդիպի:

10. Նշել այն նախադասությունների թվահամարները, որոնցում պակասավոր բայ չկա:

1.Վառվում է մոմը դողդոջ փայլերով

Հեռու անկյունում,

Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,

Մահապարտի պես այնտեղ ես գնում:

2.Բոլոր հույսերին օրոր է ասում,

Օրոր է ասում,

Բաբախուն սիրտս գրկել է ուզում ,

Անխաբ խնդություն ոսկե երազում:

3.Չկան օրերն ահարկու,

Չկա ժամ ու ժամանակ,

Ուրվական ենք մենք երկու

Միշտ իրար հետ, միշտ մենակ:

4.Ոսկեհանդերձ եկար և միգասքող,

Տխուրաչյա´ աշուն, սիրա´ծ աշուն:

5.Տեսնո՞ւմ ես` որքան,  որքան արագ

Անցնում են բոլորն ու դառնում հուշ:

Համո Սահյան

pic51

(Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:


Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:

Հ. Սահյանը հայ բանաստեղծության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց վիճակված էր գրական մկրտություն ստանալ Հայրենական մեծ պատերազմի դժոխային քուրայում: Որպես զինվոր ու բանաստեղծ` նա անմիջականորեն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը: Սակայն այդ մղձավանջի, թնդանոթների և արկերի որոտի ու պայթյունների մեջ անգամ բանաստեղծի հոգու գաղտնարաններում լսելի էր հայրենի բնության կանչը: Եվ պատահական չէր, որ 1944թ. լույս տեսավ Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը զինվոր-բանաստեղծի` հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի, բնության հավերժության ու հաղթանակի հանդեպ ունեցած հավատի երգն է` հակառակ պատերազմի ու մահվան: Պատերազմից հետո` 1946թ., լույս տեսավ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, որը, կարծես, երախտիքի այն առաջին խոսքն էր, այն տուրքը, որ պետք է մատուցեր բանաստեղծը իր ծննդավայրին:

Որոտանի եզերքը Սահյանին շնորհել էր հոգու անսպառ գանձեր, նրա բանաստեղծությանը հաղորդել շքեղ ու շռայլ գույներ: Այդ եզերքը այն մտերմիկ անկյունն է, որի հետ մենության մեջ անկեղծ ու ջերմ զրույցի է նստում բանաստեղծը: Զմրուխտե հեռուները, իրար մեջ ագուցված լեռների ու կիրճերի ստվերները, իր «մանկության ոտնատեղերից անձրևաջուր» խմող եղնիկ-եղջերուները, այն բարձունքները, «ուր մարդն ամպերին վերից է նայում», «վերից է նայում արծվի ճախրանքին», հազար ձայնով կանչում են բանաստեղծին: Նրանց կանչին ականջալուր` Սահյանը գունագեղ ու խոսուն պատկերներով կերտում է հայրենի բնության ու նրա մարդկանց բանաստեղծական կերպարները: Տարբեր տարիների լույս տեսած բոլոր ժողովածուներում («Նաիրյան դալար բարդի», «Քարափների երգը», «Սեզամ, բացվիր» և այլն) հիմնականում հնչում են մարդու և բնության ներդաշնակության, կյանքի ու մահվան, ստեղծագործ արարման ու մարդասիրության թեմաները:

Հ.Սահյանի երգերը հագեցած են ժողովրդական մտածողությամբ ու պարզությամբ, քնարականությամբ ու հուզական շնչով: Նրանցից մեկում, դիմելով ընթերցողին, բանաստեղծն ասում է.

Իմ երգերի մեջ չփնտրեք դուք
Զարդեր ոչ մի անգամ,
Նա էլ ինձ պես պարզ ու անշուք,
Նախնական է անգամ…

Քնարական և իմաստասիրական խորք ունեն ամենից առաջ նրա բնության երգերը: Սահյանը քնարերգության մեջ կատարյալ բնանկարիչ է: Նա հայրենի բնաշխարհի մեջ տեսնում է մինչ այդ ոչ ոքի կողմից չնկատված գույներ ու երանգներ, լսում է խորհրդավոր շշուկներ ու նվագներ, բնությունը նրա համար ոչ միայն ինքնաճանաչման և աշխարհընկալման սկիզբ է, այլև մարդկային հոգին ճանաչելու միջոց: Բանաստեղծը դառնում է կապող օղակ բնության ու մարդկանց միջև, իրեն զգում է որպես բնության մի մասնիկ.

Աչքն ու ականջն եմ ես մայր բնության,
Գիտակցությունը նրա մարմնավոր,
Հասակակիցն եմ նրա հնության
Եվ ծլարձակումն ու ծաղկումը նոր…
(«Թե ով եմ և ինչ»):

Սահյանի բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր, բոլոր հիշատակները: Բանաստեղծը ձգտում է պահի մեջ որոնել բնության և մարդու հավերժության, իսկ հավիտենության մեջ` պահի գեղեցկության գաղտնիքը:

Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Հ.Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ նա մեկն է մեր սիրված ու ժողովրդականություն վայելող բանաստեղծներից:

 

Ես կուզեի

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

Անին որպես մայրաքաղաք

9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատունիները։

Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններից ու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։

885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։

Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։

Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։

Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները և այլն։

Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։

992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացիկաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։

992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։

Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։

1043-44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։