Ցտեսություն

Մնաս բարով, իմ շատ սիրելի դպրոց:

8֊րդ դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և այս տարի արդեն պետք է հրաժեշտ տամ։ Հինգ տարի առաջ, երբ ատաջին անգամ եկա այստեղ՝ հիացա, քանի որ բոլորը գեղեցիկ ու ժպտուն աչքերով նայում էին ինձ։ Հասկացա որ սա հենց այն վայրն է որտեղ կկարողանամ ձերբազատվել բոլոր բարդույթներից ու կկարողանամ գտնել տարբեր ոլորտներից ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։Ասյ հինգ տարիների ընթացքում հասցրել եմ շատ սիրել ու արդեն կարոտում եմ։

Մեր կրթահամալիրը տարբերվում է իր տեսակով՝ սովորեցնում է մտածել, վերլուծել, տալիս է ազատություն։
Անմոռանալի օրեր եմ ունեցել կրթահամալիրում սկսած դասերից մինչև ճանապարհորդություններ ու կրթական ալյ ծրագրեր։ Ծրագրերից մեկն է նաև փորձի փոխանակումը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կարողանում ես ձեռք բերել նոր ընկերներ, ներկայացնում ես քո երկիրը, դպրոցը և հնարավորություն ես ունենում ծանոթանալ նաև իրենց երկրի պատմությանն ու կրթական համակարգին։
Ափսոս, որ հնարավորություն չունեցա երկար սովորել այստեղ, բայց այս կարճ ժամանակն էլ բավարար էր կրթվելու, ազատ մտածելու ու մտքերը ճիշտ արտահայտել սովորելու, երազելու, երևակայլելու ու ճամփորդելու համար։
Ես Սեբաստացի եմ և ուրախ եմ դրա համար։
Մնաս բարով, իմ կրթահամալիր։

Оставьте комментарий