Եսայի Հասան-Ջալալյանի դերը Արցախի ազատագրական պայքարի կազմակերպման գործում

Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի ազատագրական պայքարի ոգեշնչողն ու կազմակերպիչն էր։ Նա կոչ է անում մելիքներին ու հրամանատարներին 10000-անոց միացյալ զորաբանակով գնալ Գանձակում գտնվող Չոլակ հայկական ուխտավայրը և վրացական բանակի հետ սպասել ռուսներին։ Սակայն երկու ամիս անց, Ռուսաստանի Դերբենտից հետ նահանջելու և արշավանքը հետաձգելու մասին լուրն ստանալուց հետո, երբ վրացիներն էլ են հետ  վերադառնում, հայկական ուժերը նույնպես վերադառնում են և ձեռնամուխ լինում Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։

Оставьте комментарий