Փարաջանով

parajanov_zps5aac4a63

Ֆելինին նրա մասին ասել է«Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։ Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից։
Սերգեյ Փարաջանովը միջնակարգ դպրոցն ավարտել է բնագիտությունից ու նկարչությունից ստացած «5»֊երով։ Թեպետ տեխնիկական առարկաներից նա միշտ ստանում էր «3»֊ներ, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա դավաճանել էր ընտանեկան ավանդույթին և հրաժարվել էր հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի սովորում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։

Оставьте комментарий